Եվրոպական ակումբը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանով

«Նապոլին», ինչպես նաև եվրոպական մի շարք ակումբներ, շարունակում են վերահսկել «Կրասնոդարի» 24-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Այս մասին Armenie Football-ը հայտնում է X սոցիալական ցանցում:

Ըստ աղբյուրների, հայ ֆուտբոլիստը չի լքի ռուսական ակումբը մինչև այս մրցաշրջանի ավարտը և կփորձի տիտղոսներ նվաճել «Կրասնոդարի» հետ:

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Սպերցյանի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 20 միլիոն եվրո: