Պոլ Պոգբա. «Ես դեռ գործող պայմանագիր ունեմ «Յուվենտուսի» հետ»

«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատասխանել է «Մարսելի» նախկին պաշտպան Պատրիս Էվրայի խոսքերին, ով ասել է, որ կհեշտացնի ֆուտբոլիստի տեղափոխությունը ֆրանսիական ակումբ։

«Ես ծիծաղեցի դրա վրա, քանի որ դա քեռի Փեթն է, նա դա կատակով ասաց: Ես դեռ գործող պայմանագիր ունեմ «Յուվենտուսի» հետ:

Հնարավո՞ր է տեղափոխվել Լիգա 1: Ես ակումբ ունեմ, մտածում եմ միայն վերադառնալու և այս իրավիճակից դուրս գալու մասին։ Բայց դու երբեք չգիտես, թե ինչ կլինի վաղը, այնպես որ երբեք մի ասա երբեք»,- ասել է Պոգբան L’Equipe-ին տված հարցազրույցում: