Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն ալկոհոլի հետ կապված խնդիրներ ունի, ասել է լրագրող Ռոմեն Մոլինան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա ֆուտբոլիստը հաճախ է դուրս գալիս տնից խմելու նպատակով։
Հոկտեմբերի 11-ին Մբապպեին նկատել են Ստոկհոլմի գիշերային ակումբներից մեկում՝ Ֆրանսիայի հավաքականի հանդիպման ժամանակ։
Հոկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Շվեդիայի մայրաքաղաքի ոստիկանությունը հետաքննություն է սկսել բռնաբարության վերաբերյալ բողոքի առնչությամբ, որն իբր տեղի է ունեցել այն հյուրանոցում, որտեղ այդ պահին հանգստանում էր Մբապպեն։
Անձամբ՝ ֆուտբոլիստը, հերքել է իր առնչությունը միջադեպին։ Ավելի ուշ Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հարձակվողին հեռացրել է Artist Pack հավաքածուի գովազդային արշավի լուսանկարից։
Մբապպեն «Ռեալում» հանդես է գալիս 2024 թվականի հուլիսից։ 2024/25 մրցաշրջանում հարձակվողը 11 խաղում դարձել է 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։