Կարլո Անչելոտին տարաձայնություններ ունի որդու հետ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին տարաձայնություններ ունի իր որդու՝ Դավիդե Անչելոտիի հետ, ով «Լոս Բլանկոսի» ճամբարում նրա օգնականն է։ Տարաձայնությունը կապված է ակումբի ֆուտբոլիստ Արդա Գյուլերի ապագայի շուրջ։ հայտնում է Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Դավիդեն ցանկանում է, որ թուրք ֆուտբոլիստն ավելի նշանակալի դեր խաղա թիմում ու ավելի հաճախ հայտնվի մեկնարկային կազմում։

Իր հերթին գլխավոր մարզիչը կարծում է, որ 19-ամյա ֆուտբոլիստը պատրաստ չէ մեծ թվով հանդիպումներին Լա Լիգայում և Չեմպիոնների Լիգայում։ Կարլո Անչելոտին կարծում է, որ Գյուլերը միշտ չէ, որ գլուխ է հանում խաղից և նախընտրում է նրան աստիճանաբար մտցնել շարք։

Այս մրցաշրջանում Գյուլերը բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ: