«Բարսելոնան» ցանկանում է վաճառել թիմի կիսապաշտպանին

«Բարսելոնան» դիտարկում է 27-ամյա կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին վաճառելու տարբերակը, եթե նա չերկարաձգի պայմանագիրը, որն ավարտվում է 2026 թվականի հունիսի 30-ին՝ մինչև գալիք ամառ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ հոլանդացի ֆուտբոլիստը չի պատասխանել «բլաուգրանայի» նոր պայմանագրի առաջարկին, որն իրեն արվել էր 2023 թվականի վերջին։

Իր հերթին կատալոնական ակումբը չի ցանկանում 2026 թվականի ամռանը անվճար կորցնել ֆուտբոլիստին։

Ընդգծվում է, որ «Բարսելոնան» նոր աշխատանքային պայմանագրով ավելի ցածր աշխատավարձ է առաջարկում Դե Յոնգին։

Այս մրցաշրջանում դե Յոնգը բոլոր մրցաշարերում մասնակցել է երկու հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել: