Թոմաս Տուխելը կգլխավորի Անգլիայի հավաքականը

Թոմաս Տուխելը կդառնա Անգլիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ըստ աղբյուրի՝ 51-ամյա գերմանացի մասնագետը համաձայնության է եկել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի հետ:

Սպասվում է, որ Տուխելի շնորհանդեսը տեղի կունենա այս շաբաթ։

EURO-2024-ի եզրափակչում Իսպանիայից կրած պարտությունից հետո Գարեթ Սաութգեյթը լքեց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։