«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ ևս մեկ մրցաշրջանով։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, այս պահին ամենահավանական սցենարը «Սիթիի» հետ իսպանացու պայմանագրի երկարաձգումն է ևս մեկ մրցաշրջանով։ Ակումբը կցանկանար, որ մարզիչը պայմանագիր կնքեր ավելի երկար ժամկետով, բայց ուրախ կլիներ, եթե նա պարզապես երկարաձգեր պայմանագիրը։
Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Մասնագետն անգլիական թիմը գլխավորել է 2016 թվականի ամռանը։ Գվարդիոլայի գլխավորությամբ «Սիթին» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների Լիգան։
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է, Պեպ Գվարդիոլայի թիմը յոթ տուրից հետո ունի 17 միավոր։