«Մանչեսթեր Յունայթեդը» նշել է «Չելսիի» 27-ամյա ձախ պաշտպան Բեն Չիլվելին որպես իրենց գլխավոր տրանսֆերային նպատակը, հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Բավարիայի» 23-ամյա ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսի նկատմամբ, սակայն կանադացի ֆուտբոլիստի գնման գլխավոր հավակնորդը համարվում է Մադրիդի «Ռեալը»։
Այս մրցաշրջանում Չիլվելը ակումբի կազմում մասնակցել է մեկ հանդիպման, որում արդյունավետ չի եղել։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն լոնդոնյան թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։