Ֆաբրիցիո Ռոմանոն անդրադարձել է Դավիդ Ալաբայի ապագային

Ինսայդեր և լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հերքել է այն տեղեկությունը, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան առողջական խնդիրների պատճառով կարող է ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալաբան մտածում է ֆուտբոլից հեռանալու մասին՝ հոդային աճառի նոսրացման պատճառով։

«Ալաբայի հնարավոր վաղաժամ թոշակի անցնելու կամ ծնկի ցավի մասին խոսակցությունները լրիվ անհեթեթություն են։ Ապաքինումն ընթանում է ըստ պլանի, Ալաբան իրեն ավելի լավ է զգում»,- գրել է Ռոմանոն X սոցիալական ցանցում։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մադրիդցիների հետ ավարտվում է 2026 թվականի հունիսին։