«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է «Բենֆիկայից» գնել իր նախկին պաշտպանին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է «Բենֆիկայից» գնել իր նախկին պաշտպան Ալվարո Ֆերնանդեսին։

«Բենֆիկան» 21-ամյա իսպանացուն ձեռք է բերել 2024 թվականի ամռանը 6 միլիոն եվրոյով, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» կկարողանա ստանալ ևս 3 միլիոն եվրո՝ որպես բոնուս։ Մինչ այս Ֆերնանդեսը վարձավճարով հանդես էր գալիս «արծիվների» կազմում։

Մինչև 2026 թվականը «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է գնել Ֆերնանդեսին 20 միլիոն եվրոյով, մյուս ակումբները ստիպված կլինեն վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի համար առնվազն 50 միլիոն եվրո, հայտնում է Manchester Evening News-ը: