Ջոն Օլդրիջ. «Չեմ կարծում, որ Սալահը նոր պայմանագիր կկնքի»

Անգլիական «Լիվերպուլի» նախկին հարձակվող Ջոն Օլդրիջը խոսել է մերսիսայդցիների և Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահի մասին։ 32-ամյա խաղացողի գործող պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ ամառ:

«Ես հասկանում եմ, որ Վիրջիլ վան Դեյկը ցանկանում է հաջորդ մրցաշրջանն անցկացնել «Լիվերպուլում»: Նա, հավանաբար, թիմի լավագույն խաղացողն է, երբ լավ մարզավիճակում է: Բայց ես չեմ կարող պատկերացնել, որ Սալահը նոր պայմանագիր կկնքի։ Այս իրավիճակը շատ երկար է շարունակվում։

Չգիտեմ, արդյոք փողը գործոն կլինի, բայց ուր էլ նա գնա, Մոհամեդը կարող է շատ բան ստանալ ազատ գործակալի կարգավիճակում: Եվ եթե դա տեղի ունենա, ուրեմն հաջողություն կմաղթենք նրան: Նա ամեն ինչ տվեց «Լիվերպուլին», – Օլդրիջի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն։

Նշենք, որ Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից։ 32-ամյա խաղացողի գործող պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ ամառ: