Կիլիան Մբապպեի շրջապատը արձագանքել է ֆուտբոլիստի անվան հետ կապվող սկանդալային լուրերին

Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեի շրջապատը արձագանքել է շվեդական մամուլի այն լուրերին, որ Ստոկհոլմի ոստիկանությունը հետաքննություն է սկսել կնոջ բողոքից հետո, որը Մբապպեին մեղադրել է բռնաբարության մեջ։

«Այսօր համացանցում սկսում է նոր զրպարտիչ լուրեր տարածվել շվեդական լրատվամիջոցներից մեկից։ Այս պնդումները միանգամայն սուտ են, անպատասխանատու և մերկապարանոց, և դրանց տարածումն անընդունելի է։

Կիլիան Մբապպեի իմիջի այս մեթոդական ոչնչացմանը վերջ դնելու համար կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ իրավական գործողությունները՝ ճշմարտությունը հաստատելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ցանկացած անձի կամ լրատվամիջոցի, որը ներգրավված է բարոյական ոտնձգությունների և զրպարտության մեջ, որին մշտապես ենթարկվում է Կիլիան Մբապպեն», – RMC Sport-ը: մեջբերում է ֆուտբոլիստի շրջապատի հայտարարությունը։

Ինքը՝ ֆուտբոլիստը, նույնպես մեկնաբանել է այս մեղադրանքները՝ ակնարկելով իր նախկին ակումբի՝ ՊՍԺ-ի ներգրավվածությունը։