Ռիկարդո Կալաֆիորի. «Եվրո-2024-ի համեմատ մենք բոլորովին այլ թիմ ունենք»

Ռիկարդո Կալաֆիորին կարծում է, որ Իտալիայի հավաքականը Եվրո-2024-ից հետո ուժեղացել է։

«Սկուադրո Աձուրայի» պաշտպանը խոսել է Ազգերի լիգայի Իսրայելի հետ խաղից հետո։

«Եվրո-2024-ի համեմատ մենք բոլորովին այլ թիմ ունենք: Դա երևում է այն բանից, թե ինչպես ենք մենք գերակայում հանդիպումներում: Պետք է շարունակել նույն ոգով։

Ժամանակակից ֆուտբոլում պաշտպանները պետք է ակտիվորեն ներգրավվեն գրոհներում, և ես հենց դա եմ փորձում անել՝ չմոռանալով պաշտպանության մասին։ Ես սիրում եմ թիմին ավելի շատ տարբերակներ տալ հարձակման ժամանակ», – ասել է Կալաֆիորին:

4 տուրից հետո Իտալիան 10 միավորով գլխավորում է Ազգերի լիգայի Ա լիգայի 2-րդ խումբը՝ 1 միավորով առաջ անցնելով Ֆրանսիայից։