Ֆրանկ Կեսյեն նշել է, թե ով է իր հետ խաղացած ամենախելացի ֆուտբոլիստը

Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլիի» կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն պատմել է, թե ում է համարում ամենախելացի ֆուտբոլիստը, ում հետ երբևէ խաղացել է։

«Ամենախելացի ֆուտբոլիստը, ում հետ երբևէ խաղացել եմ Ուսման Դեմբելեն է», – Կեսյեի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Հիշեցնենք, որ Կեսյեն Դեմբելեի հետ խաղացել է Բարսելոնայում 2022/2023 մրցաշրջանում։ Նրանք միասիսն նվաճել են Իսպանիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը։