«Բարսելոնան» փորձում է երկարաձգել պայմանագիրը թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկի հետ

«Բարսելոնայի» ուրուգվայցի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի շնորհիվ կարող է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբում նկատել են, որ Հանսի Ֆլիկի գալով խաղացողին ավելի է դուր գալիս թիմում տիրող իրավիճակը, ուստի ավելի հավանական է, որ նա կերկարաձգի պայմանագիրը։

Անցած մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: