Անդրեյ Լունինի կինը` դարպասապահի մասին. «Միայն ամուսինս կարող է այդպիսի բան անել»

Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինի կինը` Անաստասիան, սոցիալական ցանցերում հայտնել է, որ ֆուտբոլիստը պատրաստվում է մարզվել՝ չնայած հանգստյան օրվան։ Նախկինում հաղորդվում էր, որ նա առողջական թեթեւ խնդիրներ ունի։

«Միայն ամուսինս կարող է այդպիսի բան անել՝ գնալ մարզումների, երբ հանգստյան օր ունենա», – գրել է Անաստասիան սոցցանցերից մեկում։

Այս մրցաշրջանում 25-ամյա դարպասապահը մասնակցել է Մադրիդի «Ռեալի» երկու պաշտոնական հանդիպման, որոնցից մեկում անառիկ է պահել դարպասը։

Ընդհանուր առմամբ, Լունինը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում, որոնցում բաց է թողել 52 գնդակ։