Իտալիան ջախջախեց Իսրայելին🎥

Ազգերի լիգայի խմբային փուլի խաղում Իտալիայի հավաքականը 4։1 հաշվով ջախջախեց Իսրայելին։

Իտալացիների կազմում դուբլ ձեւակերպեց Ջովանի Դի Լորենցոն, ևս մեկական անգամ աչքի ընկան Մատեո Ռետեգինը և Դավիդե Ֆրատեզին։ Հյուրերի կազմից աչքի ընկավ Մոհամադ Աբու Ֆանին։

Այս հանդիպումից հետո Իտալիան 10 միավորով A լիգայի 2-րդ խմբում առաջին տեղում է, Իսրայելը առանց միավորների վերջին տեղում է։