COPE. Լամին Յամալը կարող է մասնակցել իր թիմի առաջիկա հանդիպմանը

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կարող է մասնակցել «Սևիլիայի» դեմ Իսպանիայի առաջնության առաջիկա հանդիպմանը։ Այս մասին հայտնում է COPE-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 17-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իսպանիայի հավաքականի կազմում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Յամալը մկանների ծանրաբեռնվածություն է ունեցել, ինչի պատճառով նա կարող է բաց թողնել «Սևիլիայի» հետ խաղը։

Այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Լա Լիգայի 10-րդ տուրի «Բարսելոնա» – «Սևիլիա» հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ հոկտեմբերի 20-ին։