Դելե Ալլին կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում

Հարձակողական ոճի կիսապաշտպան Դելե Ալլին կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։

Ինչպես հաղորդում է MailSport-ը, «Լիլը» ցանկանում է ձեռք բերել 28-ամյա ֆուտբոլիստին։ Ներկայումս Դելե Ալին մարզվում է «Էվերթոնի» հետ, թեև ունի ազատ գործակալի կարգավիճակ։

Նշենք, որ «Լիլը» Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում ներկայումս զբաղեցնում է հինգերորդ տեղը։