Վոյցեխ Շչեսնի. «Նրա դեմ վախենում էի խաղալ»

«Բարսելոնայի» լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին խոստովանել է, որ վախենում էր խաղալ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի դեմ։

-Ո՞ր հարձակվողն է քեզ ամենաշատը անհանգստացրել կարիերայում:

-Լիոնել Մեսսի. Հավանաբար կան հարձակվողներ, ովքեր ավելի շատ գոլ են խփել իմ դեմ խաղերում։ Կարծում եմ՝ նա միայն երեք անգամ է գոլ խփել իմ դեմ։ Ես դա գիտեմ, քանի որ նա ինձ ընդամենը երեք շիշ գարեջուր է ուղարկել։

Նա միակն է, ում դեմ իսկապես վախենում էի խաղալ, քանի որ նա մահացու էր հարվածում», – Շչեսնիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։