Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (FIFPro Europe) եվրոպական մասնաճյուղը և Լա Լիգան ՖԻՖԱ-ի դեմ բողոք են ներկայացրել Եվրահանձնաժողով, հայտնում է FIFPro Europe-ի պաշտոնական կայքը։
Բողոքը վերաբերում է 2025 թվականի ամռանը Աշխարհի ակումբային առաջնության անցկացմանը։ FIFPro Europe-ը և Լա Լիգան դժգոհ են մրցաշրջանում անցկացված մեծ թվով հանդիպումներից, որոնք կարող են ազդել ֆուտբոլիստների վիճակի վրա։
Նշվում է, որ ՖԻՖԱ-ի կողմից միջազգային օրացույցի վրա որոշումներ դնելը իշխանության չարաշահում է և խախտում է ԵՄ օրենսդրությունը։
Աշխարհի ակումբային առաջնությունը թարմացված ձևաչափով կանցկացվի 2025 թվականի հունիսի 15-ից հուլիսի 13-ը ԱՄՆ-ում։ Մրցաշարին առաջին անգամ կմասնակցեն 32 ակումբներ։