«Բարսելոնայի» ղեկավարությունը Չավիին խնդրել է վերադարձնել սմարթֆոնը և պլանշետը

«Բարսելոնայի» ղեկավարությունը դիմել է թիմի նախկին մարզիչ Չավիին՝ խնդրելով վերադարձնել iPhone-ը և iPad-ը, որոնք ակումբը տրամադրել է նրան և նրա մարզչական շտաբին անձնական օգտագործման համար: Այս մասին հայտնում է Barca Universal-ը։

Ակումբը կարծում է, որ Apple-ի սարքավորումները կատալոնական ակումբի սեփականությունն են, և Չավիի և նրա անձնակազմի պաշտոնանկությունից հետո նրանք պարտավոր են վերադարձնել այն։

Չավին «Բարսելոնան» գլխավորել է 2021 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի մայիսը։ Նրա գլխավորությամբ թիմը հաղթեց Լա Լիգան և Իսպանիայի Սուպերգավաթը։