Ֆրանսիայի ազգային հավաքականում և «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Ուիլյամ Գալասը կարծիք է հայտնել, որ լոնդոնյան թիմի կիսապաշտպան Քոուլ Պալմերը կարող է մտածել հաջորդ ամառ ակումբից հեռանալու մասին։
«Քոուլ Պալմերը կարող է ապագայում ցանկանալ հեռանալ «Չելսիից», եթե նրանք ցույց չտան, որ կարող են տիտղոսներ նվաճել: «Բարսելոնան» հիանալի տարբերակ կլիներ նրա համար, թեև նրանք արդեն ունեն հիանալի երիտասարդ ֆուտբոլիստներ, ինչպիսին Լամին Յամալն է, և կարող են ձեռք բերել նաև Նիկո Ուիլյամսին:
Կարծես թե այս մրցաշրջանը շատ նման կլինի Պալմերի համար վերջինին, և նրա համար դժվար կլինի տեսնել, թե ինչպես են ընկերները նվաճում տիտղոսները, եթե նա չկարողանա դա անել «Չելսիի» համար՝ չնայած իր խաղամակարդակին:
Ես չեմ զարմանա, եթե նա ցանկանա խոսել ակումբի հետ ամռանը, եթե նրանք նորից ոչ մի տիտղոս չնվաճեն: Նա կցանկանա հստակ հասկանալ, թե որոնք են իրենց նպատակները»,- Գալասի խոսքերն է մեջբերում Goal-ը։