Էրլինգ Հոլանդ. «Ես ներողություն եմ խնդրում բոլորից»

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը Ազգերի լիգայի 4-րդ տուրում Ավստրիայից կրած խոշոր պարտությունից հետո (1:5) դիմել է երկրպագուներին:

«Ես ներողություն եմ խնդրում բոլորից։ Շատ վատ խաղ էր իմ կողմից։ Նոյեմբերին մենք գնալու ենք վեց միավորի հետևից»,- գրել է Հոլանդը սոցցանցում։

Նոյեմբերին Նորվեգիան երկու հանդիպում կանցկացնի Ազգերի լիգայի շրջանակներում՝ 14-ին նորվեգացիները կայցելեն Սլովենիայի հավաքականին, իսկ 17-ին կհյուրընկալվեն Ղազախստանին։