Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել Յուլիան Նագելսմանի ապագայի վերաբերյալ

Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է երկարաձգել պայմանագիրը Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ։

Ֆեդերացիայի ղեկավարությունը ցանկանում է, որ մասնագետը մնա իր պաշտոնում նույնիսկ 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո։

«Մենք կփորձենք համոզել Նագելսմանին, որ նա պետք է ևս մի քանի տարի մնա հավաքականում»,- թիմի մարզական տնօրեն Ռուդի Ֆելլերի խոսքերն է մեջբերում Sport1-ը։

Նագելսմանը Գերմանիայի հավաքականը մարզում է 2023 թվականի սեպտեմբերից։ Նրա պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։