Պեպ Գվարդիոլա. «Նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին համարում է պատմության լավագույն ֆուտբոլիստը։

«Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է»,- ասել է Գվարդիոլան Che Tempo Che Fa-ի եթերում:

Գվարդիոլան «Բարսելոնայում» մարզել է Մեսսին 2008-ից 2012 թվականներին: Նրանք միասին երեք անգամ դարձել են Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ հաղթել են երկրի գավաթը և Չեմպիոնների Լիգան։