Թոդ Բոուլին կգերադասեր, որ «Չելսին» նոր մարզադաշտ կառուցեր

Լոնդոնի «Չելսին» մտադիր է մնալ «Սթեմֆորդ Բրիջում» և իր նստատեղերը հասցնել 55000-ի, չնայած այն տեղեկություններին, որ ակումբը ցանկանում է նոր մարզադաշտ կառուցել։ Հայտնում է Daily Mail-ը:

Սակայն դա հնարավոր կդառնա, եթե ակումբի համասեփականատեր Թոդ Բոուլին տնօրենների խորհրդում տեղի համար պայքարում պարտվի Բեհդադ Էղբալիին։

Բոուլին կգերադասեր, որ «Չելսին» նոր մարզադաշտ կառուցեր և տեղափոխվեր նոր 60000 տեղանոց Էրլս Քորթ մարզադաշտ: Այնուամենայնիվ, Էղբալին հանդես է եկել «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտի վերակառուցման օգտին, որը կարողանում է տեղավորել 40000 հանդիսական, հայտնում է աղբյուրը: