Պյոտր Զիելինսկի. «Ես երիտասարդ էի, հիմար և տգետ»

Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Պյոտր Զիելինսկին խոսել է «Լիվերպուլ» իր չստացված տեղափոխության մասին։

Լեհ ֆուտբոլիստով անգլիական ակումբը հետաքրքրված էր, երբ նա հանդես էր գալիս «Ուդինեզեում»:

«Նրանք առաջարկեցին 18,5 միլիոն եվրո, բայց «Ուդինեզեն» ավելին էր ուզում: Այնուամենայնիվ, «Լիվերպուլն» ինձ համար չէր կարող գերազանցել որոշակի սահմանը, քանի որ ես դեռ բարձրակարգ խաղացող չէի։ Հարցի մյուս կողմն այն է, որ ես էլ ինձ այդպիսին չէի զգում:

Չեմ կարծում, որ «Լիվերպուլի» մարզաշապիկով իմ լուսանկարը որեւէ ազդեցություն ունեցավ։ Դա մեծ սկանդալ չէր։ Ես երիտասարդ էի, հիմար և տգետ, և այսպես ավարտվեց։

Բայց դա ոչ մի ազդեցություն չունեցավ անցման վրա»,- Զիելինսկու խոսքերն է մեջբերում Football Italia-ն: