Գարի Նևիլ. «Ես չեմ կարծում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է Ուելբեքին բաց թողներ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Գարի Նևիլը խոսել է «Բրայթոնի» հարձակվող Դենի Ուելբեքի մասին։

«Դենին լավագույն մարզավիճակում է: Ավելի լավ, քան «Մանչեսթեր Յունայթեդի» ցանկացած ֆուտբոլիստ։ Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ «Յունայթեդը» պետք է Ուելբեքին բաց թողներ «Արսենալ», – Նևիլի խոսքերն է մեջբերում Metro-ն։

Դենի Ուելբեքը «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան է։ 2014 թվականին անգլիացին տեղափոխվեց «Արսենալ», իսկ 2020 թվականին դարձավ «Բրայթոնի» խաղացող։ Այս մրցաշրջանում 33-ամյա հարձակվողը 7 հանդիպում է անցկացրել Անգլիայի Պրեմիեր լիգայում, խփել չորս գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։