Միլանի «Ինտերի» նախագահ Բեպպե Մարոտան խոսել է «Սան Սիրո» մարզադաշտի հետ կապված իրավիճակի մասին։
Ավելի վաղ «Միլանի» նախագահ Պաոլո Սկարոնին հայտարարել էր, որ «Միլանի» մարզադաշտը պետք է քանդել։
«Պետք է ասեմ, որ Սկարոնիի վերլուծությունը կատարյալ էր, ես լիովին համաձայն եմ։
Ես ականատես եմ եղել ֆուտբոլի էվոլյուցիայի։ Ես և Պաոլոն ներկայացնում ենք խոշոր ներդրումային հիմնադրամներ։ Ես բարձր եմ գնահատում «Լացիոյի» նախագահ Լոտիտոյին և «Տորինոյի» նախագահ Կահիրեին, բայց ֆուտբոլն ընթանում է ամերիկյան մոդելով:
Ինչ վերաբերում է մարզադաշտին, ապա այն պետք է կանոնավոր եկամուտ բերի։ Անցյալ տարի 80 միլիոն եվրո ենք հավաքել, պատկերացրեք՝ ինչքան կլիներ ժամանակակից մարզադաշտով։
«Միլանը» և «Ինտերը»` ինձ վերջին մի քանի տարիների ընթացքում ավելացրել են իրենց եկամուտը, բայց դա այն բանի շնորհիվ էր որ երկու տարի առաջ մենք հասանք Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ և այդ մրցաշարից 100 միլիոն եվրո վաստակեցինք։ Սակայն, սրանք փոփոխական և անկայուն եկամուտներ են, և մենք կարող եք շատ բան կորցնել:
Մարզադաշտի թեման կապված է բյուրոկրատիայի հետ, ինչը անվստահություն է առաջացնում ներդրումներ անել ցանկացողների մոտ։ Մարզադաշտը տեղական երևույթ չէ, այլ ազգային, ուստի այս հարցը պետք է դիտարկի ենթակառուցվածքների նախարարությունը»,- ասել է Մարոտտան Festival dello Sport միջոցառման ժամանակ։