«Բարսելոնայի» հարձակվողը կարող է բաց թողնել «Սևիլիայի» դեմ հանդիպումը

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը կարող է բաց թողնել «Սևիլիայի» հետ Իսպանիայի առաջնության առաջիկա խաղը։

Հիշեցնենք, որ 17-ամյա Յամալը վնասվածք էր ստացել Իսպանիայի հավաքականի կազմում, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ խաղացողի մկանները պարզապես ծանրաբեռնված են եղել։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, այս պահին Յամալի մասնակցությունը «Սևիլիայի» հետ հանդիպմանը հարցականի տակ է։

Այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է հինգ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Լա Լիգայի տասներորդ տուրի «Բարսելոնա» – «Սևիլիա» խաղը կկայանա հոկտեմբերի 20-ին։