«Լիվերպուլը» Վիրջիլ վան Դեյկին փոխարինող է փնտրում

Անգլիական «Լիվերպուլը» հետաքրքրված է «Սևիլիայի» ֆուտբոլիստ Լոիկ Բադեի ծառայություններով:

Ըստ CaughtOffside-ի, «Սպորտինգի» ֆուտբոլիստ Գոնկալո Ինասիոյի հետ մեկտեղ, Բադեն Անգլիական ակումբի նախընտրած տարբերակներից է պաշտպանությունն ուժեղացնելու համար: Ընդգծվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ 24-ամյա պաշտպանի անունը հայտնվում է որպես Վիրջիլ վան Դեյկի հնարավոր փոխարինողի։

Ֆրանսիացին, ով այս ամառ Փարիզում նվաճեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը, համարվում է «Սևիլիայի» անվիճելի մեկնարկային խաղացողը և ակումբի ակտիվներից մեկը շուկայում:

Ֆուտբոլիստին հետաքրքրել են նաև այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Ռոման» և «Շտուտգարտը», որոնք պատրաստ էին նրա համար վճարել մոտ 20 միլիոն, սակայն սեպտեմբերի սկզբին պաշտպանը երկարաձգեց պայմանագիրը «Սևիլիայի» հետ մինչև 2029 թվականը: