Լուիս դե լա Ֆուենտե. «Նա աշխարհի երկրորդ լավագույն կիսապաշտպանն է»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի մասին։

«Մենք մեր կազմում ունենք Ռոդրիին` աշխարհի լավագույն կիսապաշտպանին, և Սուբիմենդին զիջում է միայն նրան: Նա վստահություն է ներշնչում ամեն պահի։ Մարտինը մեզ տալիս է այն ամենը, ինչ մենք ակնկալում ենք նրանից, նա ֆանտաստիկ է։ Ինձ համար, ինչպես արդեն ասացի, նա Ռոդրիից հետո աշխարհի երկրորդ լավագույն ֆուտբոլիստն է», – Դե լա Ֆուենտեի խոսքը մեջբերում է բրիտանական Mirror պարբերականը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի ամռանը «Լիվերպուլը» փորձեց ձեռք բերել Սուբիմենդիին, սակայն Մարտինը որոշեց մնալ «Ռեալ Սոսյեդադում»։