Ռոյ Քինը քննադատել է Անգլիայի հավաքականի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի խաղը։

Իռլանդացի նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի Ֆինլանդիայի հետ խաղից հետո քննադատել է Անգլիայի հավաքականի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի խաղը։

«Եթե դուք նրան տեսնեիք Հունաստանի հետ խաղում պաշտպանվելիս, ապա կթվա, թե նա նախկինում երբեք չի խաղացել աջ պաշտպանի դիրքում: Ես դեռ չեմ կարողանում հավատալ, թե որքան վատն է նա պաշտպանությունում։ Հուսանք, որ ուժեղ թիմի հետ խաղում նա գլուխ կհանի»,- Ռոյ Քինի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Անգլիայի հավաքականը 9 միավորով խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Հաջորդ տուրում Անգլիայի հավաքականը կհանդիպի Հունաստանի հետ։