Յուլիան Նագելսմանը խոսել է հավաքականում իր ապագայի մասին

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է ազգային հավաքականում իր ապագայի մասին.

«Երբ սկսում ես աշխատել, որոշակի վստահություն ես ունենում։ Մենք լավ եվրո ունեցանք և շատ բանի հասանք ֆուտբոլային տեսանկյունից։ Դեռ չգիտեմ՝ կշարունակե՞նք արդյոք համագործակցությունը 2026 թվականից հետո, բայց ես ինձ շատ լավ եմ զգում այս պաշտոնում»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Sport1-ը։

36-ամյա մասնագետը Գերմանիան գլխավորում է 2023 թվականի սեպտեմբերից։ Թիմի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Նագելսմանը նախկինում գլխավորել է Մյունխենի «Բավարիան» և «Լայպցիգը»: