Պոլ Պոգբայի ծառայություններով նոր ակումբ է հետաքրքրված

Ամերիկյան «Լոս Անջելեսը» հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ 31-ամյա ֆրանսիացին կհամաձայնվի «Յուվենտուսի» հետ խզել պայմանագիրը և դառնալ ազատ գործակալ։

Անցյալ տարվա օգոստոսին Պոգբան դրական դոպինգ թեստ էր հանձնել։ Փետրվարի 29-ին հակադոպինգային դատարանը հաստատել է կիսապաշտպանին չորս տարով որակազրկելու որոշումը։ Այն բանից հետո, երբ դատարանը հայտարարեց Պոգբայի որակազրկման մասին, մարզիկը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Դրա քննարկումից հետո Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) որոշեց որակազրկման ժամկետը նվազեցնել մինչև 18 ամիս: