Կեյլոր Նավասը հիշել է Կրիշտիանու Ռոնալդուի խոստումը

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Կեյլոր Նավասը խոսել է նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

«Հիշում եմ, որ մենք շատ դժվար հանդիպում անցկացրինք Չեմպիոնների Լիգայում։ Ընդմիջմանը Կրիշտիանուն ասաց, որ պետք է անառիկ պահեմ դարպասը: Նա խոստացավ, որ դուրս կգա և երկու գոլ կխփի, և մենք կհաղթենք այդ խաղում: Մենք հաղթեցինք»,- պատմում է Նավասը Teletica Costa Rica YouTube ալիքի տեսանյութում:

Այս մրցաշրջանում 39-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն բոլոր մրցաշարերում մասնակցել է ութ հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։