Սերժինյո Դեստ. «Չավին անկեղծ չէր ինձ հետ»

Ամերիկացի եզրային պաշտպան Սերժինյո Դեստը, ով հանդես է գալիս ՊՍՎ-ում, խոսել է կատալոնական թիմում «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավիի հետ աշխատելու մասին։

«Չավիի հետ ես ինձ սահմանափակ էի զգում այն ամենում, ինչ կարող էի անել խաղադաշտում։ Ես ես չէի: Ես ցանկանում էի մասնակցել հարձակմանը, քանի որ սա իմ հիմնական ուժն է, բայց մարզիչը խնդրել էր առաջ չգնալ։

Չավին անկեղծ չէր ինձ հետ: Անցած ամառ, մինչ արձակուրդ գնալը, նա ինձ ասաց «Մի լսիր լրագրողներին, ես քո կարիքն ունեմ»։ Երբ ես վերադարձա, նա ասաց. «Դու պետք է հեռանաս», – Դեստի խոսքերը մեջբերում է Barca Universal-ը:

Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 24-ին իսպանացի մասնագետը հեռացվել էր «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից։