Լի Կարսլին որոշում է կայացրել հավաքականում իր ապագայի վերաբերյալ

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Լի Կարսլին որոշում է կայացրել ազգային հավաքականում իր ապագայի վերաբերյալ։

Լրագրող Նիզաար Կինսելլայի փոխանցմամբ՝ Կարսլին դուրս է եկել անգլիացիների մշտական ​​մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակից։ 50-ամյա մասնագետը կարծում է, որ այդ պաշտոնը պետք է զբաղեցնի «համաշխարհային կարգի մարզիչ»։ Ինքը՝ Կարսլին, իրեն դեռ չի համարում նրանցից մեկը։

Լի Կարսլին նախկինում եղել է Անգլիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը։ Անցյալ տարի նա գլխավորեց թիմը մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունում`տանելով 1984 թվականից ի վեր առաջին հաղթանակը: