Հայաստանի հավաքականը պարտվեց տանը Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։

Խաղը ավարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի հաղթանակով 2:0 հաշվով։

Հյուրերի կազմից աչքի ընկան Բոյան Միովսկին և Իսնիկ Ալիմին։