Մարիո Բալոտելլին տեղափոխվում է Ա Սերիա

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Մարիո Բալոտելլին մոտ է Ա Սերիայի ակումբ տեղափոխվելուն։

Ինչպես հաղորդում է Sport Mediaset-ը, 34-ամյա հարձակվողը գրեթե համաձայնեցրել է «Ջենոայի» հետ պայմանագրի կետերը: Կողմերը մոտ են մինչև 2025 թվականի հունիս համաձայնագիր կնքելուն։

Բալոտելիի կարիերայի վերջին ակումբը եղել է «Ադանա Դեմիրսպորը», որից հեռանալուց հետո իտալացին մնում է ազատ գործակալի կարգավիճակում։