Լամին Յամալը լքեց Իսպանիայի հավաքականի ճամբարը

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Լամին Յամալը լքել է ազգային թիմը։ Այս մասին պաշտոնական կայքում հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ Յամալին հաջողվել է խուսափել վնասվածքից ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի Դանիայի հավաքականի հետ հանդիպումից հետո (1:0):

Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ ֆուտբոլիստը պարզապես մկանների գերբեռնվածություն է ունեցել։ Սակայն, որպես նախազգուշական միջոց, Լամինեն վերադառնում է կատալոնական թիմ։

Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: