Ջոն Թերրին հեգնել է Զլատան Իբրահիմովիչին

Լոնդոնի «Չելսիի» նախկին կենտրոնական պաշտպան և ավագ Ջոն Թերին հումորով է պատասխանել մի շարք եվրոպական գրանդների նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի խոսքերին, ով ասել է, որ լոնդոնյան ակումբը ժամանակին չէր կարող պայմանագիր կնքել իր հետ, քանի որ նա ավելի շատ գավաթներ է նվաճել քան ակումբը։

Իբրահիմովիչի այս խոսքերով հրապարակումը հայտնվել է 365scores-ում։ Թերին մեկնաբանել է՝ գրելով. «Նա չէր ցանկանում նստել պահեստայինների նստարանին»: Հրապարակման Ջոն Թերին նշել է լոնդոնյան ակումբի նախկին հարձակվող Դիդյե Դրոգբայի էջը։

Թերին «Չելսիի» կազմում հանդես է եկել 1995-ից 2017 թվականներին։