Ֆեդերիկո Վալվերդե. «Ոչ ոք չի ակնկալում, որ նրանք պետք է պաշտպանվեն 90 րոպե»

Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն համաձայն չէ, որ բոլոր հարձակվողները պետք է խաղի ընթացքում նաև խաղան պաշտպանությունում։

«Կան խաղացողներ, ովքեր պաշտպանվելու կարիք չունեն։ Անձամբ ես դեմ չեմ վազել մեր հարձակվողների հետևից, որպեսզի կարողանամ օգնել նրանց, և լավ է, որ հարձակվողները ժամանակ առ ժամանակ մեզ օգնում են, բայց ոչ ոք չի ակնկալում, որ նրանք պետք է պաշտպանվեն 90 րոպե, ինչպես և չի ակնկալվում որ պաշտպանները պետք է 90 րոպե գրոհեն», – ասել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը: