Իսպանիայի հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելլան խոսել է կիսապաշտպան Քոուլ Պալմերի առանձնահատկությունների մասին։
«Եթե տեսնեք նրան խաղադաշտից դուրս, երբեք չեք կարծի, որ նա ֆուտբոլիստ է, բայց խաղադաշտում… Նա հարվածում է, և կարծես թե ոչ այնքան ուժեղ, բայց և արդյունավետ։
Նա բոլորովին այլ է: Չգիտեմ ինչպես բացատրել՝ նա առանձնահատուկ է։ Մենք շատ բախտավոր, որ ունենք նրան: Մենք բախտավոր էինք, որ նա այդքան էլ չխաղաց Եվրոյում, քանի որ նա դուրս եկավ և գրեթե ամեն ինչ փչացրեց մեզ համար` եզրափակչում գրավելով մեր դարպասը:
Եթե նա այսպես շարունակի, լավագույնների թվում կլինի», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal-ը: