Էրիկ տեն Հագը որոշել է վաճառել թիմի ֆուտբոլիստներից մեկին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայրը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ ակումբից։ հայտնում է Daily Star-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը պատրաստ է վաճառել 31-ամյա պաշտպանին, և «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը որոշել է, որ Հարի Մագուայրն այլևս չի բավարարում նրա պահանջները։

Այս մրցաշրջանում Մագուայրն ակումբի կազմում անցկացրել է ինը հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը: