Կրիշտիանու Ռոնալդուն խնդրել է թողնել երկրպագուին նկարվել իր հետ

Կրիշտիանու Ռոնալդուն խնդրել է թողնել, որպեսզի խաղադաշտ վազած երկրպագուն իր հետ նկարվի։

Ազգերի Լիգայի 3-րդ տուրի խաղում Պորտուգալիայի հավաքականը հաղթեց Լեհաստանի ընտրանուն: Այս խաղում Ռոնալդուն խփեց 906-րդ գոլը կարիերայում, իսկ 133-րդը՝ ազգային հավաքականի կազմում։

63-րդ րոպեին փոխարինման ժամանակ երկրպագուն բջջային հեռախոսով և Ռոնալդուի մարզաշապիկով ներխուժել է խաղադաշտ։

Ռոնալդուն երկրպագուի հետևից վազող հսկիչին խնդրել է թույլ տալ, որ երկրպագուն նկարվի իր հետ։