Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը բացատրել է Կրիշտիանու Ռոնալդուի փոխարինումը Լեհաստանի դեմ խաղում։
Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը հաղթեց 3։1 հաշվով։ Ռոնալդուն առաջին խաղակեսում գոլ խփեց ու փոխարինվեց 63-րդ րոպեին։
«Դա շատ կարևոր է, դա թիմի կառավարման մի մասն է, քանի որ մենք պետք է երկու խաղ անցկացնենք 72 ժամում: Դիոգո Ժոտան շատ լավ մտավ խաղի մեջ։ Կարևոր է օգտագործել այն խաղացողներին, որոնց ունենք պահեստայինների նստարանին:
Կրիշտիանուն հիմա կատարյալ է», – ասել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչը։
Պորտուգալացին հոկտեմբերի 15-ին արտագնա խաղում կխաղա Շոտլանդիայի հետ: