Լուկաս Պոդոլսկին ավարտեց կարիերան

Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Պոդոլսկին ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան։

Քյոլնում նրա հրաժեշտի խաղին ներկա էին 50 հազար հանդիսականներ։ Բացի 39-ամյա գերմանացուց, խաղադաշտ դուրս եկան նաև Մանուել Նոյերը, Մատս Հումելսը և Պեր Մերտեզակերը։

Գերմանիայի հավաքականի կազմում Պոդոլսկին հաղթել է 2014 թվականի աշխարհի առաջնությունը, իսկ «Բավարիայի» հետ 2007/08 մրցաշրջանում նվաճել է Բունդեսլիգայի չեմպիոնության տիտղոսը։

2014 թվականին «Արսենալի» հետ նա նվաճել է Անգլիայի գավաթը, իսկ որպես «Գալաթասարայի» խաղացող՝ նվաճել է Թուրքիայի գավաթը և սուպերգավաթը։