Միկել Մերինոն գնահատել է Դանիայի դեմ հանդիպումը

Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Միկել Մերինոն գնահատել է Ազգերի լիգայում Իսպանիայի հավաքականի հաղթանակը Դանիայի նկատմամբ։

«Դուք կարող եք տեսնել, թե ինչու Դանիան գլխավորեց խումբը: Այսօր մեզ համար շատ բարդ հանդիպում էր, բայց մենք կարող ենք ուրախանալ երեք միավորով։ Պաշտպանությունում հինգ ֆուտբոլիստ ունեցող կոմպակտ թիմերի դեմ միշտ դժվար է խաղալ:

Մեկ-երկու լավ հնարավորություն ստեղծեցինք։ Ես ստիպված էի հանգիստ մնալ և չկորցնել զգոնությունս։ Շարունակեցինք կոմբինացիաներ կիրառել և ազատ գոտիներ փնտրել։ Գումարած դրան, մենք պետք է ուշադիր դիմադրեինք նրանց հակագրոհներին»,- ասել է իսպանացի կիսապաշտպանը: